Հայկական ակումբները հետաքրքրված են ֆենոմենալ արդյունավետությամբ ֆուտբոլիստով

16:33   16 մայիսի, 2019

Հայաստանի Առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու Ստանիսլավ Եֆիմովը կարող է կարիերան շարունակել հայկական այլ ակումբում:

«Երևանի» ֆուտբոլիստն ընթացիկ առաջնությունում անհավանական` 41 գոլ է խփել, ինչը չի վրիպել այլ ակումբների ուշադրությունից:

ArmFootball.com-ի տեղեկություններով` 25-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են Բարձրագույն խմբի մի քանի ակումբներ: Նրանցից մեկը «Փյունիկն» է:

Նշենք, որ 2018-19 մրցաշրջանի Եվրոպայի բոլոր երկրների ուժեղագույն և երկրորդ լիգաներում որևէ ֆուտբոլիստ Եֆիմովից շատ գոլ չի խփել:



© ARMFOOTBALL.COM