«Ռեալը» պատրաստ է բաժանվել 14 ֆուտբոլիստից

10:44   16 մայիսի, 2019

Մադրիդի «Ռեալն» ամռանը կազմի լուրջ փոփոխություններ է ծրագրել: Marca-ն տեղեկացնում է, որ իսպանական ակումբը պատրաստվում է բաժանվել 14 ֆուտբոլիստներից:

«Սերուցքայինները» գոհացնող առաջարկ ստանալու դեպքում վաճառելու կամ վարձակալության են ուղարկելու Կեյլոր Նավասին, Սերխիո Ռեգիլոնին, Թեո Էրնանդեսին, Դանի Սեբալյոսին, Իսկոյին, Մարկոս Լյորենտեին, Խամես Ռոդրիգեսին, Գարեթ Բեյլին, Մարտին Էդեգորին, Մատեո Կովաչիչին, Օսկար Ռոդրիգեսին, Բորխա Մայորալին ու Ռաուլ դե Տոմասին: Հարցականի տակ են նաև Մարիանո Դիասի, Բրահիմ Դիասի և Լուկաս Վասկեսի ապագաները:

«Ռեալն» արդեն գնել է «Պորտուի» պաշտպան Էդեր Միլիտաոյին ու «Սանթոսի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ռոդրիգոյին: Սպասվում է, որ առաջիկա ժամանակահատվածում կհայտարարվի նաև հարձակվողներ Լուկա Յովիչի («Այնտրախտ») ու Էդեն Ազարի («Չելսի») տրանսֆերների մասին:



© ARMFOOTBALL.COM