ՂՊԼ. «Տիգրան Բարեսղյանը քրքրում էր մրցակցի պաշտպանությունը» (PHOTO)

10:29   16 մայիսի, 2019

Ղազախստանի Պրեմյեր լիգայի պաշտոնական կայքը կազմել է 10-րդ տուրի խորհրդանշական հավաքականը, որի մեջ ընդգրկվել է նաև «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի` «Տոբոլի» դեմ մրցավեճում (5:1) ելույթի համար հետևյալ նկարագիրն է ստացել:

«Բարսեղյանն իր արագացումներով ու խաբքերով բառացիորեն քրքրում էր մրցակցի պաշտպանությունը: «Կայսարի» վինգերն իր արդյունավետությամբ ուրախացրեց երկրպագուներին:

Տիգրանի հաշվին երկու գոլ է, ինչպես նաև վաստակած 5 խախտում, 3 հաջող խաբք և չեզոք գնդակի 9 խլում: Գործողությունների ինդեքսը` 291»:



© ARMFOOTBALL.COM