Բալեկյանն իր թիմին օգնել է հաղթել գավաթային խաղում

12:14   16 մայիսի, 2019

Արգենտինայի գավաթի 1/32 եզրափակչում «Ատլետիկո Ուրականը» սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել է «Յունիոն Սունչալեսին»:

Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տանտերերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այսպիսով, Գուստավո Ալֆարոյի գլխավորած թիմն անցել է հաջորդ փուլ:



© ARMFOOTBALL.COM