Տեն Հագ. ««Այաքսն» արժանի էր եզրափակչին, բայց այդ վերջին վայրկյանը…»

10:48   9 մայիսի, 2019

«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղը, որում նրա թիմը 2:3 հաշվով պարտվել է «Տոտենհեմին» ու դուրս մնացել պայքարից:

«Արժանի և շատ մոտ էինք եզրափակչին, բայց այդ վերջին վայրկյանը… 

Ընդմիջման ժամանակ ֆուտբոլիստներին ասացի, որ դեռ ոչինչ որոշված չէ, դա երևում էր մրցակցի վերաբերմունքից:

Չեմ կարող որևէ մեկին մեղադրել: Առանց այդ էլ արտակարգ մրցաշրջան ենք անցկացնում և աճել ենք որպես թիմ»,- հոլանդացու խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:



© ARMFOOTBALL.COM