«Լիվերպուլ» – «Բարսելոնա». «Մերսիսայդցիները» երկրորդ լուրջ կորուստն ունեցան

16:47   6 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակչի պատասխան խաղից առաջ «Լիվերպուլը» կադրային լուրջ կորուստներ ունի: Հանդիպումը բաց է թողնելու «մերսիսայդցիների» ռմբարկու Մոհամեդ Սալահը:

«Սալահի առաղջականը լավացել է, բայց վաղը նա չի խաղալու»,- Movistar-ի եթերում ասել է  «կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարևոր հանդիպումը բաց է թողնելու նաև մկանային վնասվածք ունեցող Ռոբերտո Ֆիրմինոն:

Հիշեցնենք, որ եգիպտացին Նյուքասլի դեմ նախորդ խաղում անհաջող բախվել է դարպասապահ մարտին Դուբրավկայի հետ:

Առաջին մրցավեճում կատալոնական թիմը հաղթել է 3:0 հաշվով:



© ARMFOOTBALL.COM