Էմերի. «Առաջատարից 27 միավորով հետ ենք, դա է մեր այսօրվա մակարդակը»

14:06   6 մայիսի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Բրայթոնի» դեմ տնային խաղը (1:1):

«1:0 հաշվի ժամանակ հարկավոր էր երկրորդ գոլը խփել: Վերահսկում էինք ամբողջ խաղի ընթացքը, բայց չհաղթեցինք: Արդեն թոփ-4-ում հայտնվելու շանսեր չկան, այդ պատճառով մեր նպատակը դարձել է Եվրոպա լիգան: Հնարավորություն ունենք տիտղոս նվաճել:

Առաջատարից հետ ենք մնում 27 միավորով: Դա է մեր այսօրվա մակարդակը»,- բասկի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:



© ARMFOOTBALL.COM