Անչափ կարևոր հաղթանակ. «Չելսին» շրջանցեց «Տոտենհեմին» (VIDEO)

19:15   5 մայիսի, 2019

Պրեմիեր լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Չելսին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով անչափ կարևոր հաղթանակի է հասել «Ուոթֆորդի» նկատմամբ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում անկյունայինի երկու խաղարկումների ժամանակ Էդեն Ազարի փոխանցումները գլխի հարվածներով եզրափակել են Ռուբեն Լոֆտուս-Չիկը (48-րդ րոպե) և Դավիդ Լուիսը  (51):

Ավելի ուշ Պեդրո Ռոդրիգեսի հաշվենկատ փոխանցումը նուրբ հարվածով եզրափակել է Գոնսալո Իգուայինը (75):

Այդ հաղթանակի շնորհիվ Մաուրիցիո Սարրիի թիմը վաստակել է 71 միավոր, շրջանցել «Տոտենհեմին» (70) և բարձրացել երրորդ տեղ: Եթե այսօր «Արսենալը» (66) չհաղթի «Բրայթոնին», «կապույտները» Չեմպիոնների լիգայի ուղեգիր կնվաճեն:

«Ուոթֆորդը» 50 միավորով 10-րդ հորիզոնականում է:



© ARMFOOTBALL.COM