«Մանչեսթեր Յունայթեդը» չի խաղա Չեմպիոնների լիգայում (VIDEO)

18:58   5 մայիսի, 2019

Անգլիայի առաջնության 37-րդ տուրում «Մանեչսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է հետնապահ «Հադերսֆիլդին», որը վերջին 14 խաղերից 13-ում պարտվել է: Գրանցվել է ոչ-ոքի` 1:1 հաշիվը:

8-րդ րոպեին հյուրերին առաջ է մղել Սքոթ Մակտոմինայը, սակայն երկրորդ խաղակեսում Իսաակ Մբենզան պատասխան գոլն է խփել (60):

Հանդիպման ընթացքում «կարմիր սատանաները» մեծ առավելություն են ունեցել: Պոլ Պոգբայի երկու հարվածներից հետո տանտերերին փրկել է հորիզոնական դարպասաձողը:

Այսպիսով, Ուլե-Գունար Սուլշերի թիմը վաստակեց 66 միավոր, բայց մնաց վեցերորդ հորիզոնականում և զրկվեց լավագույն քառյակ մտնելու բոլոր հնարավորություններից: Հաջորդ մրցաշրջանում ՄՅՈւ-ն խաղալու է Եվրոպա լիգայում:

«Հադերսֆիլդն» ունի 15 միավոր և վաղուց զրկվել է ԱՊԼ-ում մնալու շանսերից:



© ARMFOOTBALL.COM