«Լիվերպուլի» ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառալ միայն ՉԼ-ի եզրափակչում

10:51   3 մայիսի, 2019

«Լիվերպուլի» կիսապաշտպան Նաբի Կեյտան աճուկի վնասվածք է ստացել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի` «Բարսելոնայի» դեմ առաջին մրցավեճում (0:3) ու առաջին խաղակեսում փոխարինվել:

Բուժզննումից հետո հայտնի է դարձել, որ գվինեացու ապաքինման համար կպահանջվի մոտ մեկ ամիս: Ընթացիկ մրցաշրջանում նա կկարողանա «կարմիրների» կազմում մասնակցել միայն Չեմպիոնների լիգայի եզրափակչին, եթե նրա թիմն այդ իրավունքին արժանանա: Այդ խաղը նախանշված է հունիսի 1-ին:

Կեյտանկմասնակց Աֆրիկայի ազգերի գավաթին, որը կայանալու է հունիսին: 



© ARMFOOTBALL.COM