Հենրիխ Մխիթարյան. «Մեկ քայլով մոտեցանք եզրափակչին»

11:14   3 մայիսի, 2019

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Վալենսիայի» նկատմամբ տնային հաղթանակը (3:1):

«Առաջին խաղն էր և մենք մեկ քայլով մոտեցանք եզրափակչին: Շնորհակալություն մեր երկրպագուներին, որ աջակցում էին մեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը փոխարինման է մտել 75-րդ րոպեին:



© ARMFOOTBALL.COM