«Բարսելոնան» խաղացել է Չեմպիոնների լիգայում իր ամենատարեց կազմով

13:14   2 մայիսի, 2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» 3:0 հաշվով հաղթել է «Լիվերպուլին»:  

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն ասպարեզ է դուրս երել այդ մրցաշարի ընթացքում ամենատարեց կազմը:

Կապտանռնագույնների մեկնարկային կազմի միջին տարիքը կազմել է 29 տարեկան 210 օրական:

Թիմի 7 ֆուտբոլիստներ` Ժորդի Ալբան, Ժերար Պիկեն, Սերխիո Բուսկետսը, Իվան ռակիտիչը, Արտուրո Վիդալը,  Լիոնել Մեսսին և Լուիս Սուարես 30 տարեկանից մեծ են եղել:



© ARMFOOTBALL.COM