Էմերի. ««Արսենալը» կարող է վերադառնալ թոփ-4»

13:17   25 ապրիլի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է «Վուլվերհեմփթոնի» դեմ Անգլիայի 31-րդ տուրից հետաձգված խաղում կրած պարտությունը (1:3):

«Դեռ խաղից առաջ գիտեիքն, որ դժվար է լինելու, որովհետև «Վուլվերհեմփթոնն» ամբողջ մրցաշրջանի ընթացքում հզոր ֆուտբոլ է ցուցադրում, լավ է գործում պաշտպանությունում, իսկ հարձակման գծում շատ արագ ֆուտբոլիստներ ունի: Նրանք շատ լավ խաղային ծրագիր ունեին, որին հետևում էին:

Մենք մեկնարկային 25 րոպեները հիանալի սկսեցինք, վերահսկում էինք գնդակը, բայց գոլային պահեր չունեինք: Ընդմիջման ժամանակ զրուցեցինք, փորձեցինք երկրորդ խաղակեսն առանձին մրցավեճ համարել: Խաղը փոխվեց, գոլ խփեցինք:

ԱՊԼ-ում հարկավոր է կայուն լինել 38 տուրերի ընթացքում: Տխուր ենք, բայց պետք է հիշենք, թե ինչպես էինք խաղում երեք ամիս առաջ: Կարող ենք լավատես լինել և վերադառնալ լավագույն քառյակ»,- բասկի խոսքերն է փոխանցում BBC-ին:



© ARMFOOTBALL.COM