Սուլշեր. «Ամոթալի չէ ՉԼ-ից դուրս մնալ՝ պարտվելով «Բարսելոնային»»

15:28   21 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է թիմի վերջին արդյունքների մասին։

Նշենք, որ վերջին 7 խաղերից 5-ում ՄՅՈւ-ն պարտվել է։

«Մենք 2 անգամ պարտվեցինք «Բարսելոնային», լքեցինք Անգլիայի գավաթն ու ԱՊԼ-ում զիջեցինք «Արսենալին»։ Պարտությունը դժբախտություն է բերում, բայց ամոթալի չէ դուրս մնալ ՉԼ-ից՝ պարտվելով «Բարսելոնային»։

Մենք պետք է հայտնվենք լավագույն քառյակում։ Աշխատում ենք դրա ուղղությամբ և հուսով եմ, որ շուտով կտեսնենք արդյունքը»,- Սուլշերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։ 

Նշենք, որ 33-րդ տուրից հետո մանչեսթերցիները 2 միավորով հետ են քառյակից։



© ARMFOOTBALL.COM