«Պրոգրեսը» պարտվեց, Կարապետյանը մասնակցեց խաղին

01:18   21 ապրիլի, 2019

Լյուքսեմբուրգի առաջնության 31-րդ տուրում «Պրոգրեսը» տանը մրցեց «Դյուդելանժի» հետ ու պարտվեց 0-2 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն ամբողջական հանդիպում անցկացրեց։

Նիդերկորնյան ակումբը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց առաջնությունում ու 34 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի կրկին «Դյուդելանժի» հետ, բայց հյուրընկալվելիս։ Խաղը կկայանա Լյուքսեմբուրգի գավաթի խաղարկության շրջանակում, ապրիլի 24-ին։



© ARMFOOTBALL.COM