ՉԼ. Հանդիպելու են ամենաշատ խաբքեր կատարող ֆուտբոլիստն ու ամենաանանցանելի պաշտպանը

17:15   19 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում հանդիպելու են «Բարսելոնան» ու «Լիվերպուլը»:

Այդ կապակցությամբ Squawka վիճակագրական կայքը ներկայացրել է ուշագրավ թվեր: Առաջիկա դիմակայությունում հանդիպելու են Չեմպիոնների լիգայի ու թոփ-5 առաջնություններում ամենաշատ խաբքեր կատարած Լիոնել Մեսսին ու ամենաանանցանելի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը:

Արգենտինացին 139 անգամ հաջող խաբքեր է կատարել: Հոլանդացի պաշտպանին ԱՊԼ-ում ու ՉԼ-ում դեռ որևէ անգամ խաբքով չեն շրջանցել:

Նշենք, որ «Բարսելոնա» – «Լիվերպուլ» առաջին խաղը կկայանա մայիսի 1-ին, իսկ պատասխանը` մայիսի 7-ին:

 

 



© ARMFOOTBALL.COM