Շշմելու գոլ 40 մետրից ու դարպասի ծակված ցանց Հայաստանում (VIDEO)

16:00   19 ապրիլի, 2019

Հայաստանի առաջնության 28-րդ տուրում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել է «Արարատին» և առաջին խաղակեսից հետո առջևում է 2:0 հաշվով:

6-րդ րոպեին մոտ 40 մետրից կատարած արտակարգ հարվածով հաշիվը բացել է Ղուկաս Պողոսյանը: 

22-րդ րոպեին Ուրոշ Նենադովիչի փոխանցումը գլխի հարվածով եզրափակել է Ջոել Դամահուն: Նրա հարվածից հետո գնդակն անցել է դարպասի ցանցի միջով, սակայն մրցավարը նկատել է գոլը:



© ARMFOOTBALL.COM