«Արսենալն» ուժեղ էր «Նապոլիից», Մխիթարյանը մասնակցեց խաղին (VIDEO)

00:59   19 ապրիլի, 2019

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Նապոլիի» հետ ու հաղթեց՝ 1-0 (առաջին խաղում՝ 2-0)։

Միակ գոլը խաղի 36-րդ րոպեին տուգանայինից հեինակեց Ալեքսանդր Լակազետը։

Նշենք՝ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտ մտավ գոլից 2 րոպե առաջ՝ փոխարինելով Աարոն Ռեմսիին, ով վնասվածք ստացավ։ 

Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Վալենսիայի» հետ։



© ARMFOOTBALL.COM