«Լիվերպուլը» հեշտությամբ շահեց «Պորտուի» հետ դիմակայությունը՝ դուրս գալով կիսաեզրափակիչ (VIDEO)

01:15   18 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրփակչի պատասխան խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» հետ ու հաղթեց՝ 4-1 (առաջին խաղը՝ 2-0)։

26-րդ րոպեին Սադիո Մանեն առաջ մղեց մերսիսայդցիներին, 65-րդ րոպեին Մոհամեդ Սալահը կրկնապատկեց իր թիմի առավելությունը, 69-րդ րոպեին Էդեր Միլիտաոն կրճատեց հաշվի տարբերությունը, 77-րդ րոպեին Ռոբերտո Ֆիրմինոն հաշիվը դարձրեց 3-1, իսկ այն խոշոր 84-րդ րոպեին դարձրեց Վիրջիլ վան Դեյկը։

Այսպիսով, «Լիվերպուլը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Բարսելոնայի» հետ։



© ARMFOOTBALL.COM