Էթիհադը՝ ֆուտբոլային թատերաբեմ. «Տոտենհեմը» ծանրագույն պայքարում դուրս եկավ կիսաեզրափակիչ (VIDEO)

00:57   18 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Մանչեսթեր Սիթիի» հետ ու պարտվեց 3-4 հաշվով՝ դիմակայությունում հաղթող դուրս գալով (առաջին խաղը՝ 1-0)։

4-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգն առաջ մղեց դաշտի տերերին, 7 և 10-րդ րոպեներին աչքի ընկավ Սոն-Հյուն Մինը՝ դուբլ ձևակերպելով և առավելության նժարն իր թիմի կողմը թեքելով, 11-րդ րոպեին Բերնարդու Սիլվան հաշիվը դարձրեց 2-2, իսկ 21-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը կրկին առաջ մղեց «քաղաքայիններին»։ Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, Սերխիո Ագուերոն խփեց իր թիմի 4-րդ գոլը, բայց 73-րդ րոպեին Ֆերնանդո Լյորենտեն հաջորդ փուլի ուղեգիր ապահովեց «Տոտենհեմի» համար։

Այսպիսով, «Տոտենհեմը» ՉԼ-ի 1/2 եզրափակչում է, որտեղ կմրցի «Այաքսի» հետ։



© ARMFOOTBALL.COM