Մարմնամարզություն. Վահագն Դավթյանը՝ Եվևրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (VIDEO)

17:36   13 ապրիլի, 2019

Լեհական Շեցինում ընթանում է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը:

Նախօրեին Արթուր Դավթյանը բազմամարտում զբաղեցրել էր 8-րդ տեղը:

Այսօր տեղի ունեցավ առանձին գործիքների վրա մեդալների խաղարկությունը: Օղակների վրա վարժությունում Հայաստանը երկու ներկայացուցիչ ուներ: Արթուր Թովմասյանը իր ելույթի համար ստացավ 14.700 միավոր ու զբաղեցրեց 7-րդ տեղը: Իսկ Վահագն Դավթյանը, ով հանդես եկավ վերջինը, իր ելույթի համար ստացավ 14.933 միավոր ու, զբաղեցնելով երրորդ տեղը՝ դարձավ բրոնզե մեդալակիր:

Հաղթող դարձավ ռուսաստանցի Դենիս Աբլյազինը՝ 14,966 միավորով:

Վահագն Դավթյանի ելույթը

Արթուր Թովմասյանի ելույթը



© ARMFOOTBALL.COM