Էմերի. ««Արսենալը հրաշալի արդյունքի հասավ Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի հետ խաղում»

11:19   12 ապրիլի, 2019

«Արսենալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում «Նապոլիի» նկատմամբ տոնած տնային հաղթանակը (2:0):

«Երկու գոլ խփելն ու սեփական դարպասն անառիկ պահելը հրաշալի արդյունք է դիմակայության առաջին խաղի համար: Եվրագավաթներում միշտ կարևոր է հանդիպումը լավ սկսել և բացել հաշիվը, այլապես խնդիրը շատ է դժվարանում:

Մենք մրցում էին Եվրոպայի ուժեղագույն թիմերից մեկի հետ: Երկրորդ խաղակեսում լուրջ խնդիրների հանդիպեցինք, բայց դիմացկունություն ցուցաբերեցինք»,- բասկ մասնագետի խոսքերն է մեջբերում լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:  



© ARMFOOTBALL.COM