«Ես պատրաստ եմ». Ռուս հայտնի մասնագետը կգլխավորի՞ «Փյունիկը»

00:22   10 ապրիլի, 2019

Ռուս հայտնի մարզիչ Ալեքսանդր Տարխանովը հաստատել է, որ կարող է դառնալ «Փյունիկի» նոր գլխավոր մարզիչը՝ փոխարինելով Անդրեյ Տալալաևին, ով հեռացավ ակումբից։

«Կարող եմ հաստատել այն տեղեկությունը, որ հնարավոր է գլխավորեմ Երևանի «Փյունիկը»։ Հիմա կոնկրետ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև հեռու եմ Հայաստանից։ Խոսել եմ թիմի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ, նրան լավ եմ ճանաչում, ունենք ընկերական հարաբերություններ։ Ես մարզչական կարիերաս սկսել եմ Հայաստանից ու պատրաստ եմ վերադառնալ»,- Տարխանովի խոսքերն է մեջբերում Sport24.ru-ն։

Նշենք, որ 64-ամյա մասնագետը մարզել է այնպիսի թիմեր, ինչպիսիք են ԲԿՄԱ-ն, «Կռիլյա Սովետովը», «Տերեկը», «Կուբանը», «Խիմկին», «Ուրալը»։ Մինչև վերջերս նա համարվում էր «Ուրալի» նախագահի խորհրդականը։

Կարիերայի մեկնարկում Տարխանովն աշխատել է Աբովյանի «Կոտայքում»։



© ARMFOOTBALL.COM