ԵԼ. «Արսենալը» հաղթեց ու մտավ քառորդ եզրափակիչ. Մխիթարյանի հաջող փոխարինում (VIDEO)

02:07   15 մարտի, 2019

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Արսենալը» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց «Ռենին»: Առաջին մրցավեճում զինագործները զիջել էին 1:3 հաշվով:

Մեկնարկային 15 րոպեների ընթացքում Ունաի Էմերիի թիմն անհրաժեշտ հաշվին հասավ: Մեկական անգամ աչքի ընկան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը (5-րդ րոպե) և Էյնսլի Մեյտլենդ-Նայլսը (15):

Երկրորդ խաղակեսում ֆրանսիական թիմը տիրեց մնախաձեռնությանը և Էմերին ասպարեզ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին: Ընդամենը երեք րոպե անց 30-ամյա ֆուտբոլիստը գոլային գրոհ կազմակերպեց, որը եզրափակեց Օբամեյանգը (72):

Ընդհանուր դիմակայությունում հաղթելով 4:3 հաշվով, Արսենալը մտավ քառորդ եզրափակիչ:



© ARMFOOTBALL.COM