Մխիթարյանը փոխարինման մտավ և երեք րոպե անց գոլ կազմակերպեց (VIDEO)

01:39   15 մարտի, 2019

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում ընթանում է «Արսենալ» – «Ռեն» պատասխան հանդիպումը:

69-րդ րոպեին փոխարինման մտավ լոնդոնցիների ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Երեք րոպե անց 30-ամյա ֆուտբոլիստը գոլային գրոհ կազմակերպեց: Դարպասը գրավեց Պյեր-Էմերիկ Օբամեյանգը և այն տոնեց «Սև Հովազ» կոմիքսային սուպերհերոսի դիմակով:

Հաշիվն այս պահին 3:0 է: Առաջինում «զինագործները» զիջել էին 1:3 հաշվով:



© ARMFOOTBALL.COM