Հայտնի են սամբոյի Հայաստանի չեմպիոնները

12:08   11 մարտի, 2019

Երևանում անցկացվել է սամբոյի տղամարդկանց Հայաստանի առաջնությունը: 9 քաշային կարգերում հանդես են եկել Երևանի, Արցախի եւ Հայաստանի մարզերի ուժեղագույն սամբիստները, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի չեմպիոն են դարձել Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Գրիգոր Մխիթարյանը (57 կգ), Մաքսիմ Մանուկյանը (62 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (68 կգ), Ռոբերտ Գաբրիելյանը (74 կգ), Վահագն Չալյանը (82 կգ), Էդիկ Պետրոսյանը (90 կգ), Արման Ավանեսյանը (100 կգ) և Հակոբ Առաքելյանը (+100 կգ):

Առաջնության արդյունքներով կձևավորվի սամբոյի Հայաստանի հավաքականը, որը կմասնակցի մայիսի 16-20-ը Իսպանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:



© ARMFOOTBALL.COM