«Ֆուտբոլ +». Յուրա Մովսիսյանի երեքամսյա վարձակալությունը կարժենա 200 հազար դոլար

11:58   6 մարտի, 2019

Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը շարունակում է առանց թիմի և խաղային պրակտիկայի մնալ: 31-ամյա ֆուտբոլիստի նախկին ակումբը` «Չիկագո Ֆայրը» հրաժարվել է նրա ծառայություններից, սակայն MLS-ի կանոններով հարձակվողի պայմանագիրը ստորագրված է լիգայի հետ, որին հենց պատկանում են նրա իրավունքները: Պայմանագիրը դեռ մեկ տարվա ժամկետ ունի և Մովսիսյանը շարունակում է աշխատավարձ ստանալ, գրում է «Ֆուտբոլ +» շաբաթաթերթը:

Աղբյուրը հայտնում է, որ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նախատեսված երեք ամսում Մովսիսյանին վարձակալելը կարժենա 200 հազար դոլար` չհաշված աշխատավարձը: Դա խիստ բարդացնում է հարձակվողի` հայկական որևէ ակումբ տեղափոխությունը, չնայած նրան, որ նա պատրաստ է գնալ այդ քայլին:

ԱՄՆ-ում ակումբները ձեռք են բերում ոչ թե ֆուտբոլիստի տրանսֆերն, այլ նրա պայմանագիրը: Հիմա փորձառու ռմբարկուն պետք է սպասի MLS-ի միջոցով որևէ այլ ակումբ գտնելու հնարավորությանը:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականը մեկնարկելու է մարտի 23-ին` հյուրընկալվելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:



© ARMFOOTBALL.COM