Աթլետիկա. Երվանդ Մկրտչյանը 1500 մետրում հաջողությունից հետո անձնական ռեկորդ է գրանցել 3000-ում

12:53   19 փետրվարի, 2019

Թուրքիայում, Բալկանյան խաղերի ավարտից հետո, Հայաստանի աթլետները մասնակցեցին   «Ստամբուլի  գավաթ» անվանումով միջազգային մրցաշարին:

Հեռացատկի հատվածում իրեն վստահ դրսևորեց երևանցի Արտակ Համբարձումյանը: Նա 7մ 25 սմ արդյունքով  ճանաչվեց երրորդը և իր տեղը զբաղեցրեց պատվո պատվանդանի վրա, հայտնում է ՀԱՕԿ-ի կայքը:

Միջին տարածությունների վազքում կայուն մրցելույթներով հաճելիորեն զարմացնում է Երվանդ Մկրտչյանը: Ինչպես հայտնի է, նա երրորդն էր Բալկանյան խաղերի 1500մ վազքում: Եվ ահա գոհացնող նոր արդյունք, որը գրանցվեց գավաթային մրցաշարում: Գյումրեցին հանդես եկավ 3000մ տարածությունում, ցույց տվեց 7րոպ. 59, 80 վրկ. արդյունք, սահմանեց անձնական ռեկորդ և գրավեց պատվավոր չորրորդ տեղը:

Հայ աթլետները տեղում շարունակում են մարզումները և Երևան կվերադառնան փետրվարի 22–ին:



© ARMFOOTBALL.COM