Աթլետիկա. Լևոն Աղասյանը դարձել է ոսկե մեդալակիր, Երվանդ Մկրտչյանը` բրոնզե

13:26   18 փետրվարի, 2019

Ստամբուլում կայացած աթլետիկայի Բալկանյան երկրների առաջնությունում եռացատկորդ Լևոն Աղասյանը 16.71 մ արդյունքով դարձել է առաջնության ոսկե մեդալակիր: 

Աթլետիկայի Հայաստանի հավաքականի մյուս անդամ Երվանդ Մկրտչյանը 1500 մ վազքում բրոնզե մեդալ է նվաճել, հայտնում է Հայաստանի սպորտի և երիտասարդյության նախարարության կայքը:

Նշենք, որ այս առաջնությունում Հայաստանը ներկայացրել են Լևոն Աղասյանը (եռացատկ), Արամայիս Սարգսյանը (հեռացատկ), Ռոման Ալեքսանյանը (վազք), Էլլադա Ալավերդյանը (վազք), Մարիետա Մինասյանը (ցատկ), Երվանդ Մկրտչյանը (վազք), Արտակ Համբարձումյանը (հեռացատկ), Նարեկ Ղուկասյանը (վազք), Գայանե Չիլոյանը (վազք) և Լիլիթ Հարությունյանը (վազք):



© ARMFOOTBALL.COM