«Արարատ-Արմենիան» հաղթել է Հարոյանի «Ուրալին»

21:37   12 փետրվարի, 2019

«Արարատ-Արմենիան» շարունակում է նախապատրաստվել Հայաստանի առաջնության գարնանային հատվածին։

Այսօր՝ փետրվարի 12-ին, հայկական ակումբն ընկերական հանդիպում անցկացրեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող «Ուրալի» հետ ու հաղթեց նվազագույն հաշվով։

Նշենք որ ռուսական ակումբում ամբողջական հանդիպում անցկացրեց Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 

Միակ գոլն «Արարատ-Արմենիայի» կազմում խփեց Ժան-Ժակ Բուգուին։



© ARMFOOTBALL.COM