ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Մանոյանը տեղափոխվեց Մակեդոնիա

17:54   12 փետրվարի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը դարձել է «Ռաբոտնիչկիի» ֆուտբոլիստ: Այդ մասին տեղեկացնում է մակեդոնական ակումբի պաշտոնական կայքը:

28-ամյա ֆուտբոլիստն իր նոր ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Նա դարձել է թիմի 10-րդ ձմեռային նորեկը:

«Փյունիկի» սանն այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել էր լեհական «Սանդեցյայի» հետ պայմանագիրը:

Մակեդոնիայի առաջնության 18 տուրերից հետո «Ռաբոտնիչկին» 26 միավորով զբաղցնում է չորրորդ տեղը:



© ARMFOOTBALL.COM