Արբելոա. «Օրերն եմ հաշվում, երբ Մեսսին ավարտի կարիերան» (VIDEO)

16:41   12 փետրվարի, 2019

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան խոսել է «Բարսելոնայի» նկատմամբ վերաբերմունքի մասին:

«Դեմ չեմ «Բարսելոնային», պարզապես նրանց պարտություն եմ մաղթում, որովհետև դա լավ է «Ռեալի» համար: Ուզում եմ, որ կատալոնացիները Չեմպիոնների լիգայից դուրս մնան, որովհետև մեկ ուժեղ մրցակից քիչ կլինի:

«Բարսելոնան» միշտ բարձրակարգ թիմ է եղել և ես միշտ ցանկացել եմ հաղթել նրան: Միշտ լարվածություն եմ զգացել կլասիկոների ժամանակ, տեսել եմ ինչպես խաղի ժամանակ Զիդանը բռնեց Լուիս Էնրիկեի կոկորդից:

Շատ եմ հարգում «Բարսելոնային»: Նա իսկապես շատ լավ թիմ ունի, որի կազմում խաղում է անհավանական ֆուտբոլիստ` Մեսսին: Լիոնելը հիասքանչ է խաղում, սակայն երբեք չեմ կարողացել հաճույք ստանալ նրա ֆուտբոլից: Հուսով եմ` նա շուտով կավարտի կարիերան, օրերն եմ հաշվում»,- իսպանացու խոսքերն է մեջբերում Marca-ն:

Զիդան-Լուիս Էնրիկե հանրահայտ վիճաբանության տեսանյութը



© ARMFOOTBALL.COM