ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Դավիթ Մանոյանը հեռացավ «Սանդեցյայից»

14:35   12 փետրվարի, 2019

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը երկկողմ համաձայնությամբ խզել է «Սանդեցյայի» հետ պայմանագիրը: Այդ մասին հայտնում է լեհական ակումբի պաշտոնական կայքը:

«Դավիթ, շնորհակալ ենք «Սանդեցյայի» գույներով խաղալու համար: Ամենայն բարիք ենք մաղթում հետագա կարիերայում»,- գրված է լեհակյան ակումբի մամուլի ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը Լեհաստանի ուժով երկրորդ լիգայում հանդես եկող ակումբին էր միացել 2018 թվականի հուլիսին: Այդ ընթացքում նա 9 պաշտոնական խաղի է մասնակցել, որոնցից բոլորում փոխարինման է մտել:



© ARMFOOTBALL.COM