«Լոռին» մեկնում է Անթալիա. հայտնի են մրցակիցները և նորեկների միանալու ժամկետները

10:50   12 փետրվարի, 2019

Վանաձորի «Լոռին» փետրվարի 12-ին կմեկնի Անթալիա՝ 13-օրյա ուսումնամարզական հավաք անցկացնելու:

Մեր թիմը կբնակվի Miracle 5 աստղանի հյուրանոցում եւ Անթալիայում կանցկացնի 4 ընկերական հանդիպում:

Փետրվարի 15-ին մեր մրցակիցը կլինի Դանիայի Առաջին լիգան ներկայացնող «Ֆրեմադ Ամագեր» թիմը:

Փետրվարի 18-ին կհանդիպենք ԲԿՄԱ-ի Մ21 տարեկանների թիմին: 2 օր անց կխաղանք ղազախական «Կայրաթի» դեմ:

Եվս մեկ հանդիպում ծրագրված է փետրվարի 23-ին: Մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ:

Նշենք, որ Անթալիայում «Լոռիին» կմիանան մի շարք նորեկներ եւ փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներ: Եվս մի քանիսը Երևան կժամանեն փետրվարի 25-ից հետո և բուժզննում անցնելուց հետո պայմանագիր կստորագրեն ակումբի հետ:

 



© ARMFOOTBALL.COM