ԱՊԼ. «Մանչեսթեր Սիթին» ՔԱՆԴԵՑ «Չելսիին» և բարձրացավ առաջին տեղ (VIDEO)

21:52   10 փետրվարի, 2019

Անգլիայի Պրմեիրեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Չելսիի» հետ ու հաղթեց՝ 6-0։

4-րդ րոպեին Ռահիմ Սթերլինգը բացեց հաշիվը, 13,19, 56-րդ րոպեներին Սերխիո Ագուերոն աչքի ընկավ՝ իր հաշվին հեթ-տրիկ գրանցելով, 25-րդ րոպեին Իլկայ Գյունդողանը ևս գոլի հեղինակ դարձավ, իսկ Սթերլինգը խաղավերջում՝ 80-րդ րոպեին դուբլ ձևակերպեց՝ խփելով իր թիմի 6-րդ գոլը։

Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 65 միավոր և հավասարվեց առաջատար «Լիվերպուլին», իսկ խփած-բաց թողած գոլերի ավելի նպաստավոր տարբերությամբ շրջանցեց մերսիսայդցիներին։ «Չելսին» 50 միավորով 6-րդն է։



© ARMFOOTBALL.COM