Նեյմարն իր տարեդարձին 500-ից ավելի մարդ է հրավիրել

21:47   4 փետրվարի, 2019

ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը 500-ից ավելի հյուրեր է կանչել իր տարեդարձին, հաղորդում է elconfidencial.com-ը։

Վաղը՝ փետրվարի 5-ին, նա դառնում է 27 տարեկան, իսկ տոնական խնջույքն այսօր է։ Կազմակերպչական աշխատանքներով զբաղվում է հայտնի Red Bull ընկերությունը։

Հիշեցնենք, որ Նեյմարն այժմ ապաքինվում է լուրջ վնասվածքից։ 



© ARMFOOTBALL.COM