Սահակ Հովհաննիսյանը` պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

12:43   13 հոկտեմբերի, 2018

Բուենոս Այրեսում շարունակվում են պատանեկան օլիմպիական խաղերը:

Նախօրեին պայքարի մեջ մտավ հունահռոմեական ոճի ըմբիշ, 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը: Մրցաշարին մասնակցող 6 ըմբիշները բաժանվել էին 2 ենթախմբի: Հովհաննիսյանը ընդգրկվել էր առաջին խմբում: Նախ նա վստահ հաղթանակ տարավ ալժիրցի մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ գոտեմարտում 1-3 հաշվով զիջեց վրացի Գիորգի Չխիկվաձեին, որին հաղթել էր Եվրոպայի առաջնության եզրափակիչում:

Հովհաննիսյանը իր ենթախմբում գրավեց երկրորդ տեղն ու իրավունք ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար: Երրորդ տեղի համար պայքարում պատանի ըմբիշը վստահ հաղթանակ տարավ մեքսիկացի Անխել Ուգալդեի նկատմամբ ու նվաճեց բրոնզե մեդալ:

Նշենք, որ բրոնզե մեդալ է նվաճել նաև Բուլղարիան ներկայացնող Էդմոն Արմենի Նազարյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ոսկե մեդալ էր նվաճել ծանրորդ Կարեն Մարգարյանը: Դեռ պայքարի մեջ պետք է մտնի ծանրորդ Լիանա Գյուրջյանը, իսկ գեղարվեստական մարմնամարզուհի Յուլիա Վոդոպյանովան պետք է շարունակի պայքարը եզրափակիչում:



© ARMFOOTBALL.COM