Լա լիգա. Հայտնի են «Կենտրոն TV»-ով ցուցադրվելիք առաջիկա խաղերը

17:27   28 սեպտեմբերի, 2018

Այսօր հայտնի դարձավ, որ «Կենտրոն TV»-ն բացառիկ իրավունքով Հայաստանի ամբողջ տարածքում ցուցադրելու է Իսպանիայի առաջնության խաղերը:

Հեռարձակումները սկսվելու են 7-րդ տուրի միանգամից երկու կարևորագույն խաղերով, որոնցից մեկը կլասիկո է, մյուսը՝ դերբի:

Եվ այսպես վաղը՝ սեպտեմբերի 29-ին.

«Բարսելոնա» - «Ատլետիկ Բիլբաո», ժամը` 18:15

«Ռեալ Մադրիդ» - «Ատլետիկո Մադրիդ», ժամը` 22:45

Ամենայն հավանականությամբ, հանդիպումները կմեկնաբանի Խաչիկ Չախոյանը:



© ARMFOOTBALL.COM