Որոնել
Արխիվ
05.09.2018  16:29

Իլշատ Ֆայզուլինը հաստատվել է «Բանանցի» գլխավոր մարզչի պաշտոնում

45-ամյա Իլշատ Ֆայզուլինը դարձել է «Բանանցի» լիիրավ գլխավոր մարզիչ, հայտնում է երևանցիների պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Արամ Ոսկանյանի հրաժարականից հետո Իլշատ Ֆայզուլինը թիմն ընդունել էր պաշտոնակատարի կարգավիճակում: 

Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ առաջին խաղում «Բանանցը» պարտություն կրեց «Լոռիից», բայց հետո երեք անընդմեջ հաղթանակ տարավ «Արարատի», «Փյունիկի» և «Գանձասար-Կապանի» նկատամբ: Ներկայումս թիմը մրցաշարային աղյուսակի 2-ից 4-րդ հորիզոնականն է կիսում «Ալաշկերտի» և «Արարատ–Արմենիայի» հետ:

Իլշատ Ֆայզուլինի մարզչական շտաբում ընդգրկված են Կարեն Սիմոնյանը, Արսեն Պետրոսյանը և Տիգրան Ասլանյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000