Որոնել
Արխիվ
20.08.2018  13:44

«Լավ է, որ առաջին գոլը մենք խփեցինք». Մեկնաբանություններ «Գանձասար»-«Ալաշկերտ» խաղի մասին

«Գանձասար-Կապանի» նկատմամբ հաղթանակից (1:0) հետո իրենց տպավորություններով կիսվել են «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը, հաղթանակ գոլը հեղինակած Արտակ Դաշյանը և թիմի կիսապաշտպան Ղուկաս Պողոսյանը: Նրանց խոսքերն է մեջբերում երևանցիների պաշտոնական կայքը:

«Արագ, դինամիկ խաղ ստացվեց: Երկու թիմերն էլ լավ տպավորություն թողեցին: Առաջին գոլի արժեքը շատ մեծ էր, լավ է, որ այդ գոլը մենք խփեցինք: Երկկողմանի դժվար հանդիպում ստացվեց, սակայն մենք կարողացանք հասնել մեր նպատակին»,- նշել է Սուքիասյանը:

«Դժվար խաղ ստացվեց: Եվրագավաթային պարտությունից և երկար ճանապարհից հետո կարողացանք մեր մեջ ուժ գտնել և հաղթանակ տանել: Շնորհակալություն մեր թիմի բոլոր անդամներին` այս հաղթանակի համար: Խաղում ենք միայն հաղթանակի համար, մեր նպատակը հերթական չեմպիոնությունն է»,- իր հերթին ասել է Դաշյանը:

«Երկու թիմերն էլ հաղթելու մեծ ցանկություն ունեին: Լավ աշխատեցինք, մինչև վերջ պայքարեցինք և հասանք ցանկալի արդունքի: Լավ մարզավիճակում եմ, հուսով եմ, որ աստիճանաբար կսկսեմ ավելի շատ խաղալ և էլ ավելի շատ օգուտ կբերեմ թիմիս: Բելառուսի առաջնությունից «Ալաշկերտ» տեղափոխությունը հետքայլ չէ իմ կարիերայում: Հակառակը` կարող եմ ասել, որ «Ալաշկերտը» Բելառուսի առաջնության շատ թիմերից ուժեղ է: Այստեղ ես կարող եմ առաջընթաց գրանցել»,- եզրափակել է Պողոսյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000