Որոնել
Արխիվ
16.07.2018  15:14

Լովրենը՝ խաղադաշտ մտած անձի մասին. «Ցանկանում էի դուրս շպրտել նրան ստադիոնից»

Խորվաթիայի հավաքականի պաշտպան Դեյան Լովրենը մեկնաբանել է իր պահվածքը, երբ ԱԱ-2018-ի եզրափակչում Pussy Riot շարժման ակտիվիստները մտան խաղադաշտ։

Ակտիվիստներից մեկը մոտեցավ Լովրենին, բայց վերջինս նրան գցեց խոտածածկին։

«Ես ափերից դուրս եկա, որովհետև այդ ժամանակ խաղում էինք արագ տեմպով։ Լավ ֆուտբոլ էինք խաղում, երբ հանկարծ հանդիպումն ընդհատվեց նրանց պատճառով։ Ես տեղս չէի գտնում։ Բռնեցի այդ տղային և մտածեցի, որ շատ լավ կլիներ նրան դուրս շպրտեի ստադիոնից»,- պաշտպանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը եզրափակչում 4-2 հաշվով հաղթեց Խորվաթիային և դարձավ Աշխարհի չեմպիոն։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000