Որոնել
Արխիվ
16.07.2018  11:13

Դալիչ. «ԱԱ-ի եզրափակչում այդպիսի 11 մետրանոցներ չեն նշանակում»

Խորվաթիայի հավաքականի գլխավր մարզիչ Զլատկո Դալիչը մեկնաբանել է ԱԱ-2018-ի եզրափակչում ֆրանսիայի հավաքականից կրած 2-4 հաշվով պարտությունը։

«Շնորհավորում եմ Ֆրանսիային չեմպիոնության առիթով։ Առաջին 20 րոպեներին մենք վերահսկում էինք խաղն ու թելադրողի դերում էինք, իսկ հետո եղավ ստանդարտից այդ ինքնագոլը։ Մենք կարողացանք հավասարեցնել հաշիվը, բայց մրցավարը 11 մետրանոց հարված նշանակեց։ Չեմ ցանկանում մրցավարի որոշումներին անդնադառնալ, բայց ԱԱ-ի եզրափակչում նման 11 մետրանոցներ չեն նշանակվում։ Նաև չեմ ցանկանում ֆրանսիացիների հաղթանակը նսեմացնել, բայց պիտի ասեմ, որ մեր բախտը չբերեց»,- Դալիչի խոսքերն է մեջբերում Chempionat.com-ը։

Հիշեցնենք, որ հանդիպումը սպասարկում էր արգենտինացի Նեստոր Պիտանան, ով կրկնապատկերը դիտելուց հետո որոշեց, որ կար ձեռքով խաղ ու նշանակեց 11 մետրանոց հարված խորվաթների դարպասին։

 

ArmFootball-ն Աշխարհի առաջնության ընթացքը լուսաբանում է Ucom-ի աջակցությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000