Որոնել
Արխիվ
28.04.2018  09:00

Ձյուդո. Ֆերդինանդ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իսրայելի Թել Ավիվ քաղաքում ընթանում է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Մինչև 73 կգ քաշային կարգում իրեն գերազանց դրսևորեց Ֆերդինանդ Կարապետյանը:

Մեր ձյուդոյիստը, մեկը մյուսի հետևից պարտության մատնելով լիտվացի Ռեգիմանտաս Ռիբինասին, Էստոնացի Օսկար Պերտելսսոնին,  ուկրաինացի Արտյոմ Խոմուլային և շվեդ Տոմի Մացիասին, դուրս եկավ եզրափակիչ, որտեղ հաղթանակ տարավ Ադրբեջանցի Հիդայատ Հեյդարովի նկատմամբ ու հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Նշենք, որ իր բոլոր գոտեմարտերը Կարապետյանը ժամանակից շուտ ավարտեց՝ տանելով մաքուր հաղթանակ իպոնով:

Նույն քաշային կարգում հանդես եկած Արսեն Ղազարյանը, երկու հաղթանակ տանելով, դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ զիջեց բելառուս Վադիմ Շոկային: Այնուհետև սփոփիչ գոտեմարտում Ղազարյանը հաղթեց Կոսովոյի ներկայացուցչին, իսկ երրորդ տեղի համար գոտեմարտում պարտվեց շվեդ Մացիասին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000