Որոնել
Արխիվ
01.04.2018  20:17

Շախմատ. Grence Chess Classic. Արոնյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին

Գերմանական Բադեն Բադենում ընթացքի մեջ է շախմատի Grence Chess Classic մրցաշարը: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց գերմանացի Գեորգ Մեյերի հետ:

Այսօր կայացած երկրորդ տուրի պարտիայում մեր շախմատիստի մրցակիցը մեկ այլ գերմանացի, սակայն Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչն էր: Արոնյանը վերելքով անցկացրեց պարտիան ու 35-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Տուրի մյուս պարտիաներն ընթացքի մեջ են:

Երկու տուրից հետո Արոնյանն ունի 1.5 միավոր: Վաղը կայանալիք 3-րդ տուրում նա սևերով կհանդիպի հնդիկ Վիշվանաթան Անանդին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000