Որոնել
Արխիվ
24.03.2018  00:28

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը պարտվեց Կարյակինին

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 11-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Սերգեյ Կարյակինին, որի նկատմամբ առայժմ միակ հաղթանակն է տարել մրցաշարում՝ 4-րդ տուրում՝ խաղալով սևերով:

Այս անգամ հաջողությունն ուղեկցեց Ռուսաստանը ներկայացնող շախմատիստին: 74-րդ քայլին Արոնյանն անձնատուր եղավ:

11 տուրից հետո Արոնյանը վաստակած 3.5 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է՝ 7 միավորով: Շաբաթ օրը կայանալիք 12-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Ալեքսանդր Գրիշչուկի դեմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000