Որոնել
Արխիվ
21.03.2018  10:30

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մամեդյարովի հետ

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Շահրիյար Մամեդյարովին: 41-րդ քայլին կողմերը խաղաղ դաշն կնքեցին:

Այս տուրում Սերգեյ Կարյակինը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին: Տուրի մյուս պարտիաները խաղաղ ելք ունեցան:

9 տուրից հետո Արոնյանը վաստակած 3.5 միավորով Կրամնիկի ու Ուեսլի Սոյի հետ միասին եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Առաջատարը Ֆաբիանո Կարուանան է՝ 6 միավորով:

Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 10-րդ տուրում մեր շախմատիստը սևերով կխաղա Կրամնիկի դեմ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000