Որոնել
Արխիվ
17.03.2018  00:07

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Արոնյանը պարտվեց Սոյին

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով հանդիպեց ԱՄՆ ներկայացնող Ուեսլի Սոյին:

Մեր շախմատիստը սկզբնախաղից բարդ դիրք ստացավ, և -րդ քայլին ստիպված անձնատուր եղավ:

Այս տուրում Ֆաբիանո Կարուանան ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի, իսկ Դին Լիժենը՝ Սերգեյ Կարյակինի հետ: Շահրիյար Մամեդյարովը հաղթեց Վլադիմիր Կրամնիկին:

6 տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր և առաջատար Կարուանայից և Մամեդյարովից հետ է մնում 1.5 միավորով: 

Շաբաթ օրը մրցաշարում հանգստյան օր է, իսկ հաջորդ օրը Արոնյանը սպիտակներով կհանդիպի Կարուանային:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000