Որոնել
Արխիվ
15.03.2018  22:36

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Արոնյանը բաց թողեց հաղթանակը Գրիշչուկի հետ պարտիայում

Բեռլինում շարունակվող շախմատի հավակնորդների մրցաշարի 5-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հանդիպեց Ալեքսանդր Գրիշչուկին

Պարտիայի ընթացքում Արոնյանը առավելություն ուներ,ս ակայն չգտավ հաղթանակի տանող ճանապարհը, և պարտիան 42-րդ քայլին խաղաղ ելք ունեցավ:

Այս տուրի ևս երկու պարտիա ավարտվեց ոչ-ոքի: Ֆաբիանո Կարուանան միավորը կիսեց Սերգեյ Կարյակինի, իսկ Դին Լիժենն էլ՝ Շահրիյար Մամեդյարովի հետ: 

Ուեսլի Սո - Վլադիմիր Կրամնիկ պարտիան դեռ ընթացքի մեջ է:

5 պատիայից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր և առաջատար Կարուանայից հետ է մնում մեկ միավորով: Վաղը կայանալիք 6-րդ տուրում մեր շախմատիստը սևերով կխաղա Սոյի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000