Որոնել
Արխիվ
15.03.2018  12:11

Շախմատ. Հավակնորդների մրցաշար. Կրամնիկը պարտվեց Կարուանային. Չորրորդ տուրի արդյունքները

ԲԵռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի շրջանակներում երեկ տեղի ունեցան 4-րդ տուի պարտիաները:

Ինչպես տեղեկացրել ենք, Լևոն Արոնյանը սևերով պարտության մատնեց Սերգեյ Կարյակինին, իսկ Շահրիյար Մամեդյարովն ու Ուեսլի Սոն ոչ-ոքի խաղացին: Տուրի մյուս երեք պարտիաներից արդյունավետ ելք ունեցավ նաև երկու առաջատաների՝ Վլադիմիր Կրամնիկի ու Ֆաբիանո Կարուանայի պարտիան: Փոխադարձ սուր դիրքում ավելի ամուր գտնվեցին Կարուանայի նյարդերը, ով հաղթանակի հասավ սև խաղաքարերով:

Ալեքսանդր Գրիշչուկ - Դին Լիժեն պարտիան խաղաղ ելք ունեցավ:

4 տուրից հետո միանձնյա առաջատարը Կարուանան է՝ 3 միավորով: Կրամնիկն ու Մամեդյարովն ունեն 2,5-ական, Արոնյանը, Լիժենը և Գրիշչուկը՝ 2-ական միավոր: Կարյակինը և Սոն մրցաշարում երկուական պարտություն են կրել և այժմ 1-ական միավորով եզրափակում են աղյուսակը:

Այսօր կայանալիք 5-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կխաղա Գրիշչուկի հետ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000