Որոնել
Արխիվ
01.09.2017  01:04

ԱԱ-2018. Ընտրական փուլ. Ֆրանսիան ջախջախեց Հոլանդիային, Բելգիան 9 գոլ խփեց, Ռոնալդուն հեթ-տրիկ ձևակերպեց (VIDEO)

Կայացան Աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու 3 խմբերի հերթական տուրի հանդիպումները:

A խմբում Ֆրանսիայի հավաքականը 4-0 հաշվով ջախջախեց Հոլանդիայի հավաքականին: Դուբլի հեղինակ դարձավ Տոմա Լեմարը, մեկական անգամ աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու Կիլիան Մբապեն: Ֆրանսիացիներն օգտվեցին Շվեդիայի հավաքականի սայթաքումից, որը 2-3 հաշվով պարտվեց Բուլղարիային, և գլխավորեցին մրցաշարային աղյուսակը՝ 16 միավորով: Շվեդիան ունի 13, Բուլղարիան 12, Հոլանդիան 10 միավոր:

B խմբում Շվեյցարիայի հավաքականը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ 3-0 հաշվով պարտության մատնելով Անդորրային: Պորտուգալիայի հավաքականը 5-1 հաշվով ջախջախեց Ֆարերյան կղզիների ընտրանուն: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն: Շվեյցարիան վաստակած 21 միավորով առաջատարն է, Եվրոպայի չեմպիոնները հետ են մնում 3 միավորով:

H խմբում Բելգիայի հավաքականը 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբլարթարի ընտրանու դարպասը: Հեթ-տրիկի հեղինակներ դարձան Ռոմելու Լուկակուն և Տոմաս Մունյեն: Մեկական անգամ աչքի ընկան Դրիս Մերտենսը, Ակսել Վիտսելն ու Էդեն Ազարը: Հունաստանի հավաքականը չկարողացավ հաղթել Էստոնիային՝ 0-0, իսկ Կիպրոսի հավաքականը կամային հաղթանակ տարավ Բոսնիայի նկատմամբ՝ 3-2: Բելգիան ունի 13 միավոր, Հունաստանը հետ է մնում 6 միավորով: Բոսնիայի հավաքականը 11 միավորով երրորդն է, իսկ Կիպրոսի ընտրանին վաստակեց 10 միավոր ու միացավ երկրորդ տեղի համար պայքարին:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ինչպե՞ս կավարտվի Ատլետիկո Մադրիդ - Յուվենտուս հանդիպումը
Ատլետիկոյի հաղթանակով
Յուվենտուսի հաղթանակով
Ոչ-ոքի
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000